Սերժի Մարտունը, որ պատրաստվում է դառնալ Ծառուկյանինը, մեր քաղաքը հանձնեց Վարդանիկին ու հիմա բողոքում է. Պալյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած մի դիպվածի ու քաղաքական դաշտի վերջին զարգացումներին:

«Ենթադրյալ հանցագործ Վարդանիկին քաղաքապետ կարգած Մարտունի տղեն, ով Գյումրու ավագանու անդամ է, հերթական նիստի ժամանակ Վարդանիկի փեսուց, նույն ինքը` համացանցում իշխանության ներկայացուցիչներիս` մասնավորապես իմ, գրառումների և հարցազրույցների տակ ճանճ նկարող Ավետիսից, դեմքի լուրջ արտահայտությամբ հետաքրքրվում և դժգոհում է Գյումրու քանդված փողոցներից)))

Սիրելի՜ գյումրեցիներ, ստացվում է Սերժի Մարտունը, ով պատրաստվում է դառնալ Ծառուկյանինը, մեր բոլորի քաղաքը հանձնեց Վարդանիկին ու հիմա եկել, բողոքում է քանդված փողոցներից)))

հիմա հարց` Վարդանիկին քաղաքապետ դարձնելուց համոզված էր, որ իր սրտի կոմունիստը Գյումրին դրախտավա՞յր էր դարձնելու, թե՞ քաջ գիտակցում էր էն խնդիրները, որոնք բերելու էր մեր քաղաքի գլխին Վարդանիկը, ու գիտակցաբար ենթադրյալ հանցագործին սարքեց քաղաքապետ, որ այսօր խոսի առկա խնդիրներից և քաղաքական դիվիդենտներ փորձի շահել)))

Մարտուն ջան, էլի եմ ասել, կրկնում եմ, գյումրեցին չի մոռանալու քո արածն` ինչքան էլ դու կամ քեզ հետ կապակցված որևէ անձ, փորձեք պաշտպանել Գյումրու շահերը, և, հետևաբար, ճիշտ կանեք, ինչպես գյումրեցին է ասում, թարգեք էս մեյմունությունը…

հա, մեկ էլ մի հարց` ի՞նչ որոշեցիր, Ծառուկյանին ասելու՞ էս ճշմարտությունը, որ էդ մարդը վրեդ հույս չդնի ու իր գլխի ճարը տեսնի»,- գրել է Պալյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ