![]()
Տավուշի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանին եւ հարգաքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Հիշեցնենք, որ Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը:
Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվել են Տավուշի մարզում արտադրվող գյուղմթերքի, վերամշակող և այլ ոլորտների ցուցահանդեսային նմուշներ, որոնց կծանոթանա նաև վարչապետ Փաշինյանը:
Համաժողովին ներկա են և ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան: Համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ և հյուպատոսներ, հայ և օտարազգի գործարարներ, ներդրողներ:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
![]()
![]()
![]()