![]()
«Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը»։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ցիկլոնի ներթափանցումը կսկսվի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը, և այն Հայաստանում կգործի մինչև մարտի 16-ը ներառյալ։
Այսպիսով, մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան, մարտի 15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտիներում թաց ձյան և անձրևի տեսքով։
Մարտի 17-ից տեղումները ժամանակավորապես 2 օրով կդադարեն»,- ասել է Սուրենյանը։
Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրը ցերեկային ժամերին էապես չի փոխվի, բայց գիշերային ժամերին կլինի ջերմաստիճանի բարձրացում»,- նշել է Սուրենյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()