Նարեկ Կարապետյանը ստում է, Պրահայում կամ որևէ այլ տեղ Հայաստանի որևէ մաս չի հանձնվել․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն  Չախոյանն անդրադարձել է ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոյի եղբոր որդու՝ Նարեկ Կարապետյանի այն ստին, թե իբրև Պրահայում  հանձնվել է Հայաստանի մ մասը։

🛑 Նարեկ Կարապետյանը ստում է, Պրահայում կամ որևէ այլ տեղ Հայաստանի որևէ մաս չի հանձնվել։
‼️ Պետք է լինել բացառիկ քաղաքական անմեղսունակ՝ կարծելու համար թե նմանատիպ ստերով հնարավոր է դիվիդենդ հավաքել։
‼️ Իսկ եթե ի նկատի ունի Լեռնային Ղարաբաղը, ապա Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Հայաստանի կազմում, այդ թվում նաև Նարեկի հոր իշխանության օրոք։
Մնացած հարցերը բացառիկ քաղաքական անմեղսունակությամբ փայլող Նարեկը կարող է ուղղել սեփական հորը, թե ինչու Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Հայաստանի մաս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ