![]()
Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար:։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
«Սիրելի երևանցիներ,
Նուբարաշենի աղբավայրում դեռևս նախորդ տարի շատ ինտենսիվ հրդեհներ էին տեղի ունենում:
Ինչպես հիշում եք հանձնարարեցի որոշակի փոփոխություններ իրականացնել աղբավայրում:
Աղբավայրում տեղադրվել են տեսախցիկներ, արգելափակոցներ, ողջ տարածքը ցանկապատվել է, արդիականացվել և կահավորվել է պահակակետը, անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ և շուրջ 1400 գծամետր ջրի խողովակ:
Այսօր աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում։
Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար:
Այս միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ և հնարավորինս կնվազեցնեն հրդեհի վտանգը ու հնարավորություն կտան կենտրոնանալ աղբի վերամշակման նոր
![]()