Հայաստանի ԱՀԾ-ի երեկվա հայտարարությունը լրջագույն ահազանգ է. Սահակյան

Ֆեյսբուքյան օգտատեր Արման Սահակյանը գրառում է արել՝ անդրադառնալով Ռուսաստանում Տաշիր Սամոյի համար հայերի վրա գործադրվող ճնշումներին։

Հայաստանի ԱՀԾ-ի երեկվա հայտարարությունը լրջագույն ահազանգ է։ Խոսքը այն մասին է, որ արտերկրում որոշ մարդիկ, ներկայանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներ, ճնշում են գործադրում հայ գործարարների վրա՝ պահանջելով քաղաքական աջակցություն հայաստանյան ինչ-որ ուժի։

Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ճնշումների հետևում կանգնած է Ռուսաստանը։ Նպատակը՝ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալն է և հայ գործարարներին ստիպելը աջակցություն հայտնել Սամվել Կարապետյանին։

Ժողովուրդ ջան մենք գործ ունենք Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված բացահայտ միջամտության հետ, որն արտահայտվում է Հայ գործարարների վրա ճնշում գործադրելու և Հայաստանի քաղաքական դաշտը դրսից ձևավորելու փորձերով՝ ի օգուտ Տաշիր Սամոյի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ