Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով. ՀՀ ԱԳՆ

/

ՀՀ ԱԳՆ-ի կողմից ավելի վաղ տարածված նախորդ հաղորդագրությունից հետո ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով. այդ երկրների թիվը հասել է 46-ի՝ ներառելով նաև Կանադան, Հունաստանը, Սերբիան, Ֆինլանդիան և Եգիպտոսը:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Ցանկում ընդգրկված են հարևան երկրներից՝ Վրաստանը, Իրանը, Թուրքիան,

Ամերիկյան մայրցամաքի երկրներից՝ ԱՄՆ-ն, Կանադան, Մեքսիկան, Ուրուգվայը,

Եվրոպական երկրներից՝ Ավստրիան, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Ֆինլանդիան, Ֆրանսիան,

Եվրասիական և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների երկրներից՝ Ավստրալիան, Բելառուսը, Թուրքմենստանը, Հնդկաստան, Ղազախստանը, Ղրղզստանը, Նեպալը, Նոր Զելանդիան, Չինաստանը, Տաջիկստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ֆիլիպինները,

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից՝ Գվինեան, Եգիպտոսը, Եմենը, Զիմբաբվեն, Իրաքը, Լիբանանը, Հարավային Աֆրիկան, Մարոկկոն, Նիգերիան, Սիերա Լեոնեն, Սիրիան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ