Որ երկրից են փորձում ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա և ինչի են ուզում հասնել. տեսանյութ

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ասում է՝ ակնհայտ է, թե որ երկրի մասին է խոսքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ափսոսանք է հայտնում, որ տարածված հայտարարության մեջ չի հստակեցվել, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն դա պարզից էլ պարզ է:

Ինչ նպատակ է հետապնդում այս ամենը, և ինչի են ուզում հասնել. այս և այլ հարցերի մասին՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ