«Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի Սիմոնը՝ «Paloma Rumba» երգով․ տեղի է ունեցել տեսահոլովակի պրեմիերան

«Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի Սիմոնը։ Այս տարի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում նա ներկայանալու է «Paloma Rumba» երգով:

«Paloma Rumba»-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և Եվրատեսիլի բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով:

Տեղի է ունեցել երգի տեսահոլովակի պրեմիերան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ