![]()
Երբ Եվրոպան նայում է Հայաստանին, տեսնում է ընկեր, բարեկամ, Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
«Հույս ունեմ, որ Հայաստանն էլ, երբ նայում է դեպի Եվրոպա, տեսնում է դաշնակցի», — նշեց նա։
Մեցոլան վստահ է, որ Հայաստանի Ազգային ժողովն ու Եվրոպական խորհրդարանը կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ բերելու հարցում։
![]()