Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է. Փաշինյան

«Մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ համագործակցություն ունենք ԵՄ երկրների հետ, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ: Համագործակցում ենք ԵՄ-ի հետ տարածաշրջանային համատեքստում: Վերջերս Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որպեսզի ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ այդ թվում ենթակառուցվածքային ծրագրերում, ընդլայնենք»,- Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռ. Մեցոլանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ անվտանգություն ասելով հաճախ հասկանում են զենք-զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ և այդպես շարունակ. «Մենք 30 տարի այդ ընկալման մեջ ենք եղել: ՀՀ-ում շատ խոսվում է անվտանգության երաշխիքների մասին, ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է, չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան՝ խաղաղությունը: Երկրորդ շերտի անվտանգության երաշխիքը համագործակցությունն է, տնտեսական համագործակցությունը: Հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է և դա յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունը: Անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ ավելի շատ ռազմականից դառնալով քաղաքական և դիվանագիտական»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ