Դուբայի օդանավակայանի մոտ դրոններ են ընկել, վիրավորումներ են ստացել օտարերկրացիներ

Դուբայի միջազգային օդանավակայանի մերձակայքում երկու անօդաչու թռչող սարք է ընկել, ինչի հետևանքով միջին ծանրության վնասվածքներ է ստացել չորս օտարերկրացի՝ Գանայի, Բանգլադեշի և Հնդկաստանի քաղաքացիներ:

Օդանավակայանի ղեկավարությունը հաստատել է, որ չնայած միջադեպին, օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով, օդային երթևեկությունը չի խաթարվել և շարունակվում է ըստ չվացուցակի։

Դուբայի միջազգային օդանավակայանի տերմինալը հարձակման էր ենթարկվել նաև մարտի սկզբին, տուժածներ չեն եղել, իրականացվել էր կազմակերպված տարհանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ