ԱԺ ընտրություններին 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաների ձևավորման արգելքը հանվել է

Նախկինում օրենքն արգելում էր երեքից ավելի քաղաքական ուժերից բաղկացած դաշինքների ձևավորումը: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ այս արգելքը հանվել է: Նոր կարգավորումների համաձայն՝ առաջին 9-օրյա ժամկետում դաշինք կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Եթե այդ ժամկետում առավել ձայներ ստացած քաղաքական ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ միջազգային տերմինաբանությամբ ընդունված է ասել «փոքրամասնության կառավարություն» կամ «փոքրամասնության կոալիցիա» ձևավորելու:

Դրա վառ օրինակն էր Գյումրին, երբ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը միավորվեցին, և ձևավորվեց կոալիցիա: Արդյունքում՝ առավել ձայն ստացած քաղաքական ուժն այդ կոալիցիայից դուրս մնաց, այսինքն՝ կառավարումը ստանձնեց փոքրամասնության կոալիցիան»,- ասաց նա և հավելեց, որ ԱԺ ընտրությունների պարագայում այս կարգը ևս կգործի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ