Ձեր հենարանը արտաքին ուժերն ու ֆինանսական միջոցներն են, մեր հենարանը՝ ՀՀ քաղաքացին. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մարտի 10-ին ՀՀ արտաքին հետախուզական ծառայության և Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված հաղորդագրություններին:

«Երեկ տարածվեց երկու շատ կարևոր հաղորդագրություն՝ մեկը ՀՀ արտաքին հետախուզության ծառայության, մյուսը՝ ՆԳՆ ոստիկանության կողմից։

Երկուսն էլ վերաբերում էին հայաստանյան ընդդիմադիր կոնկրետ շրջանակներին և հերթական անգամ ապացուցում են մեր այն պնդումները, որ այս շրջանակները օգտագործվում են արտաքին ուժերի կողմից՝ Հայաստանում իշխանությունը հերթական անգամ զավթելու նպատակով։

Միաժամանակ, հանրային աջակցության իմիտացիա ապահովելու համար հանրահավաքներին մասնակցելու դիմաց մարդկանց գումար է առաջարկվում։

Այս փաստերը ակնհայտ են դարձնում մեր ու ձեր տարբերությունը․ ձեր հենարանը արտաքին ուժերն ու ֆինանսական միջոցներն են, մեր հենարանը՝ ՀՀ քաղաքացին,որը հունիսի 7-ին ցույց կտա ձեր իրական տեղը»,- գրել է Ղազարյանը;

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ