![]()
Փարիզում կայացել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ: Այս մասին հայտնել է թուրք նախարարը:
«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք ենթակառուցվածքների և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս համատեքստում մենք ուսումնասիրել ենք համագործակցության ոլորտները, նախևառաջ՝ էլեկտրաէներգետիկ փոխկապվածությունները, ատոմային էներգետիկան և բնական գազը»,- հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը։
![]()