Տաշիր Սամոյի ողջ նախընտրական քարոզարշավը դասական բեմականացում է՝ կառուցված փողի վրա․ Օհանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Օհանյանն իր էջում անդրադարձել Տաշիր Սամոյի քաղաքական թիմին ու փողով բերված ակտիվիստներին։

Տաշիր Սամոյի ողջ նախընտրական քարոզարշավը դասական բեմականացում է՝ կառուցված փողի վրա:
Երեկ լուրեր տարածվեցին, որ սա հանրահավաքներին մարդկանց հավաքում էր ոչ թե գաղափարի կամ համոզմունքի, այլ 10,000 դրամի դիմաց՝ վճարովի դերասանների պես: Սրանց ամբողջ «շարժումը» գնված աֆիշներ, վարձակալված ավտոբուսներ ու կանխավճարով բերված «աջակիցներ» են:
Նրանք, ովքեր ձայն են տալիս կամ աջակցում են Տաշիր Սամոյին պետք է հասկանան, որ վաճառում են իրենց ձայնը՝ առանց սեփական կամքի ու արժանապատվության: Սա քաղաքականություն չէ, սա պարզապես թանկարժեք շոու է՝ կեղծ լսարանով և գնված «աջակիցներով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ