Արարատ Միրզոյանն ու Թոմաս Դինանոն ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման վերաբերյալ հարցեր են քննարկել

 

Մարտի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։

Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր:

Արարատ Միրզոյանը և Թոմաս Դինանոն գոհունակությամբ նշել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի կապակցությամբ՝ ընդգծելով համապատասխան ձևաչափով համաձայնագրի ստորագրման և ոլորոտում հետագա փոխգործակցության պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի: Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ