Փարիզում հանդիպել են Խուդաթյանն ու Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը․ ինչ է քննարկվել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մարտի 10ին Փարիզում հանդիպում է ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։

«Ի շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման՝ քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ քննարկել ենք հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ