![]()
Իրանի իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել՝ անխոհեմ հարվածներ հասցնելով հարևան երկրների տարածքներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը՝ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Իրանը մեծ սխալ թույլ տվեց՝ սկսելով այդքան արագ և անխոհեմ կերպով հարձակվել իր հարևանների վրա», — ասել է նա։
Հեգսեթի խոսքով՝ Իրանի գործողությունները ցույց տվեցին նրանց իրական դեմքը՝ «անկանոն հարվածներ և անպատասխանատու քայլեր հենց սկզբից»։ Նա սա որակել է որպես վարչակարգի հուսահատության դրսևորում, որը փորձում է ելք գտնել՝ էլ ավելի վանելով իր արաբ գործընկերներին։
Նախարարը նշել է, որ տարածաշրջանի արաբական երկրները պատրաստ են գործել Վաշինգտոնի հետ միասին։ Նրանք ԱՄՆ-ին տրամադրում են մուտքի հնարավորություն, տարածք և օդային միջանցքներ։
![]()