![]()
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Ռուսաստանն ուզում է ազդել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա, և դրա համար այնտեղ ապրող հայերին հավաքագրում են:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է հայ ժողովրդից օտարել Սյունիքը, և Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին դրա համար է օգտագործում. «ՌԴ-ն գործում է ցինիկաբար, բոլորին հանձնում է, փուռը տալիս, իսկ Թրամփը վտանգը մարեց, որ մեզ վրա կհարձակվեն: Ոչ մի հայ զինվոր չի զոհվել վերջին երկու տարում»:
Զրուցակիցը շեշտում է՝ Հայաստանն այժմ գործոն է. «Նախկինում ասում էին՝ գնացեք Մոսկվայի հետ խոսեք»:
Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է դառնա միութենական պետության մաս, ինչպես 100 տարի առաջ է եղել, վերջինս նկատում է. «Արցախի էլիտան ամեն ինչ կապում էր ՌԴ-ի հետ, և դրա համար ամեն ինչ կորցրին: Պուտինյան Ռուսաստանը մեզ դեմ է: Պուտինը բոլորին փեչի մեջ կգցի կվառի, միայն թե փրկվի, ծանր վիճակում է»:
Գրիգորյանը հիբրիդային պատերազմի տարր է համարում Ազգային անվտանգության շենքի ուղղությամբ օրերս դյուրավառ առարկա նետելը. «Մոլոտովի կոկտեյլ են նետում ԱԱԾ շենքի վրա, ուզում են ապակայունացնել Հայաստանը, վախի մթնոլորտ ստեղծել»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()