![]()
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության, նշել է, որ նույնիսկ ավելի հզոր ուժերը չեն կարողացել ոչնչացնել Իրանի ժողովրդին:
«Աշուրայի ոգով ապրող իրանցիները չեն վախենում ձեր դատարկ սպառնալիքներից։ Նույնիսկ ձեզնից ավելի հզորները չեն կարողացել ոչնչացնել Իրանի ժողովրդին։ Զգուշացե՛ք, որ հենց դուք չլինեք անհետացողը»,- նշել է Լարիջանին՝ իր գրառման մեջ։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր «քսան անգամ ավելի ուժեղ» հարված հասցնել, եթե Իրանը փորձի կանգնեցնել նավթի մատակարարումները Հորմուզի նեղուցով։
![]()