![]()
Մարտի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ բնակավայրում մեքենա է այրվում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մինչ կժամանեին Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Զիլ» մակնիշի բեռնատարում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Հրդեհի հետևանքով վարորդը՝ Արարատի մարզի բնակիչ 73-ամյա Ստյոպա Մ.-ն, տեղափոխվել է հիվանդանոց։
![]()