![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Արտաքին հետախուզական ծառայության հրապարակած հաղորդագրությանը:
Դրանում նշվում էր, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով։
Ալեքսանյանը նշել է, որ նման նախաձեռնությունները տապալվելու են, չեն հաջողելու:
«Գլուխներդ պատին եք տալիս, եթե որոշում եք՝ օտար մայրաքաղաքները պետք է միջամտեն ՀՀ ընտրություններին, նման բան չեք տեսնելու»,- ասել է Ալեքսանյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()