Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա. ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում մարտի 10-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 11-ին, 13-14-ը առանձին շրջաններում, 15-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ը և գիշերը և ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ