Մարտի 8-ին սպանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթունում. կասկածյալը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը:

Մասնավորապես նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ տուժողը 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենքերի հատվածում վիճաբանել է ընկերոջ՝ Ա. Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող դանակով երկու անգամ հարվածել է տուժողի մեջքի և որովայնի հատվածին՝ սպանելով նրան, այնուհետև դիմել է փախուստի:

Ա. Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):

2026 թվականի մարտի 9-ին առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ