![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Բաբկեն Ավետիսյանն իր էջում գրառում է արել՝ հայտնելով որ սանկցիաների պատճառով ռուսաստանցի միլիարդատեր Տաշիր Սամոն կորցնում է Ռուսաստանում ունեցած իր ողջ անշարժ գույքերն ու ակտիվները։
Սամվել Կարապետյանը սնանկ է։ Ավելի պարզ ասեմ՝ կորցրել ու կորցնում է Ռուսաստանում ունեցած իր ողջ անշարժ գույքերն ու ակտիվները։
Կարապետյանն ունի մի քանի միլիարդ դոլարի վարկ, իսկ նրա անշարժ գույքերի գները գնալով իջնում են ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ Եթե ժամանակին նրա գույքերն ավելի մեծ գումար արժեին, քան նրա վարկային ծանրաբեռնվածությունը, հիմա լրիվ հակառակն է։
Նա վերջին 2 տարում իր բոլոր վարկերը մարել է ՀԷՑ-ից գողացված փողերով։
Հիմա նրա նպատակն այն է, որ Հայաստանում գա իշխանության և այստեղի բյուջեն թալանելով փրկի ՌԴ-ում իր ունեցվածքը։
Մի հավատացեք նրա կողմնակիցների այն պնդումներին, թե իբր Սամոն միլիարդատեր է։ Նման բան վաղուց չկա։
Մի կարևոր փաստ էլ․ Ռուսաստանից նրան ասել են՝ կամ Հայաստանում վլաստը վերցնում ես և տալիս մեզ, կամ դատվելու ես, որովհետև հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր ունես բանկերին։
![]()