Վիտոյի ու Տաշիր Սամոյի հայրենիքը եղել է ու կլինի Ռուսական կայսրությունը։

Ֆեյսբուքյան օգտատեր Արման Պողոսյանը գրում է․

Վիտալի Բալասանյանը՝ այն «մեծ հայրենասերը», ով երազում է Հայաստանը դարձնել ռուսական կայսրության խղճալի հավելվածը, հիմա բարձրաձայն սատարում է Սամվել Կարապետյանին՝ այն «հայրենակցին», ով Հայաստանի հետ կապ ունի միայն քարտեզի վրա, իսկ իրական հայրենիքը Ռուսաստանն է, որտեղ նա շքեղորեն կառուցել է իր կայսրությունը: Իրականում թե Վիտոյի, թե Տաշիր Սամոյի հայրենիքը եղել է ու կլինի Ռուսական կայսրությունը։

Կարապետյանի այս «հայրենասեր» աջակիցները, կարծես թե, ալերգիա ունեն անկախության հասկացությունից և երազում են այն արմատախիլ անել՝ հանուն «միութենական» հեքիաթի, որտեղ Հայաստանը կլինի ընդամենը ռուսական բակի խեղճ շունը: Իսկական հայրենասիրությունը, սակայն, չի նշանակում ստրկություն՝ զարդարված «դաշինքի» փայլուն փաթեթավորմամբ, այլ ազատություն՝ առանց շղթաների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ