![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին պետք է, որ սահմաններին անընդհատ կրակեն, մարդիկ մահանան, քանի որ նրանք արյունով եկել են, արյունով հեռացել և նորից ուզում են արյունով հետ գան:
«Ռոբերտ Քոչարյանը երբեք ժողովրդի վստահության մանդատը չի ունեցել, ինքը նշանակված նախագահ է եղել, հիմա էլ նշանակված ընդդիմություն է: Նրանից սպասել այլ վարքագիծ անիմաստ է, միշտ սպասարկելու է ռուսական շահը»,- ասում է Ստեփանյանը:
Ըստ նրա՝ Լևոն Տեր-Պետրոսյան անձի հետ ևս ամեն ինչ պարզ է, թե ով է եղել նա և ով է հիմա. «Լևոն Զուրաբյանին դնում են թեկնածու, Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում ընտրել Սամվել Կարապետյանին, ինչպե՞ս սա հասկանալ»:
Զրուցակիցը կարծում է, որ այսքան տարի հայ ժողովրդին խաբել են, թե անկախ է. «Կատաստրոֆա է, որ հարցվածների 42 տոկոսը համարում է թիվ մեկ գործընկեր ՌԴ-ին, մեր ժողովրդի մի մասը շարունակում է մնալ հանցավոր թմբիրի մեջ: Մենք սկսել ենք անկախանալ 2022 թվականին՝ Ջերմուկի մարտերից հետո: Դուք գիտեք՝ ՀՀ-ում ինչքան վիտալիբալասանյաններ կան, որ չեն խոսում: Ուզում են՝ Հայաստանը կիսվի, մասնատվի, որ իրենց աշխատանքը պահեն, գումարը գա: Երկու կոպեկի համար, իրենց կաշվի համար ուզում են էս երկիրը փուռը տան, գնան եվրոպաներում հանգստանան, մենք էլ դառնանք ռուսի ստրուկ, ճորտ»:
Դավիթ Ստեփանյանը համոզված է՝ միութենական պետությունը ոչ թե ազատություն է, այլ ստրկություն. «Ռուսաստանն է մեր փոխարեն որոշումներ կայացնելու: Չեն մտածում, որ մտցնեն միութենական պետության կազմ, սովից սատկելու են: Ամեն հայ պիտի գիտակցի, որ ինքն էս երկրի տերն է, հակառակ դեպքում մեզ կծախեն, փուռը կտան»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում:
![]()