![]()
ԱՄՆ պետքարտուղարությունը կարգադրել է Թուրքիայի Ադանա քաղաքում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունից տարհանել ոչ հիմնական դիվանագիտական անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին՝ անվտանգության սպառնալիքների պատճառով: Ադանայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը կասեցրել է բոլոր հյուպատոսական ծառայությունները։
Տարածաշրջանը հնարավորինս շուտ լքելու խորհուրդ է տրվել նաև Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող ամերիկացիներին: ԱՄՆ քաղաքացիներին առաջարկել են հյուպատոսական օգնություն խնդրել Անկարայում ԱՄՆ դեսպանատնից կամ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունից։
Որոշումները պայմանավորված են Իրանից Թուրքիայի տարածք նոր բալիստիկ հրթիռի արձակմամբ:
![]()