Բոլորին հանձնեցին Բաքվին՝ բացի Բալասանյանից, ինչպե՞ս. ՀՀ-ն ուզում են արցախացնել. Անահիտ Ադամյան. տեսանյութ

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի խոսքով՝ շատ կարևոր հարց է, թե ինչպես է Վիտալի Բալասանյանը հայտնվել Հայաստանի Հանրապետությունում, այն պարագայում, երբ ռուսները Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը հավաքեցին Իվանյանում, հանձնեցին Բաքվին, իսկ Բալասանյանը եկավ ՀՀ:

Այս մասին նա ասում է՝ անդրադառնալով Բալասանյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է մտնի միութենական պետության կազմ, ինչպես 100 տարի առաջ էր:

«ՀՀ-ն ուզում են արցախացնել, ասում են այն, ինչ իրենց հրահանգում են հայտնի կենտրոնից: Ուզում են Հայաստանի դռները փակել, լույսերը հանգցնել, ինչպես Արցախում արեցին»,- նշում է Ադամյանը:

Ըստ նրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կորցրել է իրականության զգացումը, չի հասկանում՝ ինչ է կատարվում. «2008 թվականին նա գնաց քաղաքական ինքնասպանության ճանապարհով, կնքեց իր քաղաքական վախճանը»:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը նաև նկատում է. «Ռոբերտ Քոչարյանի ցինիզմի հիմքում դրված են նրա վախերը: Նրա ձախողման հետևանքն էր Սամվել Կարապետյանի հայտնությունը: Քոչարյանն իր քոքը մաշեցրեց: Էլ բան չմնաց, որ չհանի չնվիրի, նրա հետ էլ ով պիտի պատերազմեր: Նա որևէ մեկին այլևս ասելիք չունի, արյունով եկել է, արյունով հեռացել: Սամվել Կարապետյանից էլ ոչինչ սպասել պետք չէ: Սամվել Կարապետյանի թիմը չի կարող մասնակցել ընտրություններին՝ հաշվի առնելով, որ չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին: Պետությունը փորձադաշտ չէ»:

Զրուցակիցը համոզված է՝ այս մարդկանց պետք չէ խաղաղություն, ուժերը վերականգնող Հայաստան:

Անահիտ Ադամյանը նաև խոսել է այլ հարցերի շուրջ, որը կարող եք դիտել «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ