Ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և նրան սատարող 2 օլիգարխի, գործ ունենք պետությունը վաճառողների հետ․ Չախոյան

 

Քոչարյանն ու նրան սատարող 2 օլիգարխները Հայաստանը տեսնում են այլ պետության կազմում:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ ընդդիմությունը ամեն ինչ անելու է առաջիկա ընտրություններում «Գյումրի 2» սցենարը կրկնելու համար, որի արդյունքում Քոչարյանին կկարգեն ՀՀ վարչապետ։

«Ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և նրան սատարող 2 օլիգարխների, գործ ունենք պետությունը վաճառողների հետ», հրապարակած տեսանյութում ասել է Չախոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ