Կառավարման ճգնաժամը լուծված է․ ավագանու 17 անդամի մասնակցությամբ կայացավ Վանաձորի ավագանու նիստը․ Մկրտչյան

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։

«Սիրելի վանաձորցիներ, մոտ 1 տարվա դադարից հետո ավագանու 17 անդամի մասնակցությամբ այսօր կայացավ Վանաձորի ավագանու նիստ։ Մարզկենտրոնի կառավարման ճգնաժամը լուծված է։

5 ամիս շարունակ տասնյակ հանդիպումներ, ժամեր տևած քննարկումներ եմ ունեցել ավագանու նիստի կայացման նպատակով` հավատալով, որ հանուն Վանաձորի զարգացման ավագանու նիստը կայանալու է։

Հաստատվել է մոտ 32 մլն դոլար արժողությամբ ծրագրային փաթեթ, որն աննախադեպ ծավալ է մարզկենտրոնի պատմության ընթացքում»,- ասվում է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ