Մասկատ-Երևան մարտի 11-ին հատուկ չվերթը կիրականացվի մարտի 12-ին․ նոր չվերթ նախատեսված չէ․ FlyOne Armenia

FlyOne Armenia ավիաընկերությունը տեղեկացնում է, որ Մասկատ-Երևան երթուղով 2026 թվականի մարտի 11-ին նախատեսված հատուկ չվերթը կտեղափոխվի և կիրականացվի մարտի 12-ին։

Նշված չվերթի բոլոր ուղևորների ամրագրումները ավտոմատ կտեղափոխվեն մարտի 12-ի չվերթին։

«Տեղեկացնում ենք նաև, որ մարտի 12-ի չվերթը կլինի տվյալ երթուղով վերջին չվերթը, և առաջիկայում Մասկատ-Երևան երթուղով նոր չվերթեր նախատեսված չեն»,- ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ