Իրանը բալիստիկ հրթիռ է արձակել Թուրքիայի օդային տարածք. Էրդողանի գրասենյակի արձագանքը

Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածք արձակված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից, որ տեղակայված են Արևելյան Միջերկրական ծովում, հաղորդում է CNN Türk-ը։

Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը հայտարարություն է տարածել Իրանից արձակված բալիստիկ հրթիռի հետ կապված միջադեպի ֆոնիհն։

Նա ընդգծել է, որ Անկարան ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը և արդեն գործի է դրել անհրաժեշտ անվտանգության միջոցներ։ Նրա խոսքով՝ պետական կառույցները գործում են լիակատար համակարգվածությամբ, իսկ Թուրքիայի օդային տարածքն ու սահմանները պաշտպանելու կարողությունները գտնվում են «ամենաբարձր մակարդակի վրա»։

Դուրանը նաև կոչ է արել բոլոր կողմերին, նախևառաջ Իրանին, զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղ բնակչության անվտանգությունը։ Նա նշել է, որ չափազանց կարևոր է թույլ չտալ հակամարտության հետագա էսկալացիա և ընդլայնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ