Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ Հայաստանի դուրս աղքատ ապրող հայ չկա հայտարարությանը։

«Ով է իրենց տեղեկացրել, թե Հայաստանից դուրս կամ նույն Ռուսաստանում բոլոր հայերը Ֆորբսի ցուցակում են։ Լո՞ւրջ։ Բա որ էդպես է, Ռուսաստանում տասնյակ հազարավոր հայ եղբայրներ ինչո՞ւ են ասֆալտ փռում, շինարարության մեջ բանվորություն կամ վարպետություն անում, որ իրենց տուն մի քանի կոպեկ բերեն կամ ուղարկեն։

Այնպես է ներկայացնում, թե նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել…։ Բա եթե հայի ուժեղացնող էիք, ինչո՞ւ հենց նույն ռուսաստանահայերի համար 300 հազար աշխատատեղ չէիք բացում, փոքր բիզնեսի հարկերից չէիք ազատում, ու բոլոր հայերն էլ ճաշը ոսկյա գդալով չէին ուտում»,- գրել է Սաֆարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ