![]()
Ստամբուլում տեղի է ունեցել Թյուրքախոս պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստը։
Ի թիվս այլ հարցերի՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ելույթի ընթացքում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին։ Նա մասնավորապես նշել է.
«Հարգելի՛ մամուլի ներկայացուցիչներ, այսօր մենք նաև հնարավորություն ունեցանք քննարկելու մյուս տարածաշրջանային հարցերը։ Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ։
Այս քայլերը ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում խաղաղությունը սկսել է գործնականում դրսևորվել։ Մեր ամենամեծ ցանկությունն է, որ այս ընթացքը պահպանվի և հնարավորինս շուտ պսակվի մնայուն խաղաղության պայմանագրով»։
![]()