![]()
«Ռուսական իմպերիայի վերջին զոհն Արցախն է: Կարծում եմ՝ խայտառակություն է, որ Վիտալի Բալասանյանը պաշտոնյա է եղել և հիմա հնարավորություն ունի հայտարարություն անելու, եթե դա հիվանդանոցային սենյակից չէ, եթե հիվանդանոցային սենյակից է՝ բնական է»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
Հիշեցնենք, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է լինի Միութենական կազմում:
Արշակյանի խոսքով՝ ՀՀ-ի անունից կարող է խոսել Հայաստանի նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը, մյուսները՝ խոսելու իրավունք չունեն. «Ինքը հիմա ոչ ոք է՝ որպես պաշտոնյա, իրենց լեզվով ասած՝ он никто: Նա ատելություն է քարոզում 2.5 միլիոն ՀՀ քաղաքացիների դեմ, կարծում եմ՝ Քրեական օրենսգիրքը պետք է այստեղ աշխատի»:
Բալասանյանը նաև հայտարարել է, թե մեր տարածաշրջանում կատաստրոֆիկ, ծայրահեղ ծանր վիճակ է: Ըստ Ազատ Արշակյանի՝ կատաստրոֆիկ իրավիճակ է Բալասանյանի նմանների համար, որոնք զրկվել են ռեսուրսներն օգտագործելու իրավունքից. «Ինքը մերժվածների ցանկում է, դա անձնական կատաստրոֆա է: Մերժվածների մոտ ծանր վիճակ է: Նրանք խուճապ են վաճառում, վաճառականներ են, ըստ երևույթին՝ հոնորորար էլ են ստանում: Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ փող են փոխանցում Հայաստանում այդպիսի ապրանք վաճառողների համար, Ռուսաստանը խուճապի, տագնապի, քաոսի պատվիրատուն և գնորդն է: Հայաստանի համար խաղաղություն է, ՀՀ-ն լուրջ տնտեսական հաջողություններ ունի»:
![]()