Տավուշի մարզպետի կնոջ ձեռագործ նվերը վարչապետին

Դիլիջանի ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը:

Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները:

Տավուշի մարզպետի կինը՝  գեղանկարչական ցուցահանդեսների կազմակերպիչ, գեղանկարչուհի Արմինե Թումանյանը Դիլիջանում անցկացվող տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդեսի ժամանակ վարչապետին նվեր է փոխանցում՝ ասելով.

«Ինձանից այս փոքրիկ նվերն եմ ուզում մատուցել, որովհետև ասացիք, որ փողկապ չկա Հայաստանում հայկական, ուզում եմ իմ նկարած փողկապը ձեզ նվիրել՝ հայկական պատկերներով, հուսով եմ, մի օր այդ մուսան կունենաք ձեռագործ աշխատանքներ էլ կրելու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ