Էս վերլուծագանգերին չի հուզում, որ Սոլովյովը և Բալասանյանը ուղղակիորեն հաստատում են մեր ասած վտանգները. Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը պատասխանել է մի շարք գործիչների, այդ թվում՝ Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է լինի միութենական պետության կազմում:

«Մի երկու տեղ աչքովս ընկավ` մի երկու վերլուծագանգ (հները կհիշեն էս բառը) նեղսրտում են, թե բա՝ Վիտալի Բալասանյանի ասածը օգուտ ա իշխանությանը, որովհետև հիմնավորում ա իշխանության ասածը, թե նախկիններն ուզում են Հայաստան պետությունը մատաղ անել, իսկ իրենք անում են ամեն ինչ Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդելու համար։ Մի երկու ամիս առաջ էլ նույն բանն ասում էին Սոլովյովի ասածների վերաբերյալ, թե բա օգուտ ա իշխանությանը և այլն։

Այսինքն ի՞նչ ա ստացվում։ Էս վերլուծագանգերին, ոնց որ, չի հուզում էն, որ Սոլովյովը, Բալասանյանը ուղղակիորեն, իսկ էլի շատերը` անուղղակիորեն, հաստատում են մեր ասած վտանգների իրական լինելը։ Իրենց հուզում ա էն, թե ինչու են Սոլովյովներն ու Բալասանյանները հաստատում մեր ասած վտանգների իրական լինելը։

Նու, հաստատում են, որովհետև էդ վտանգները իրական են։ Ասում են այն, ինչ մտածում են և ասում են այն, ինչ անելու են, եթե ունենան դա անելու հնարավորություն։ Բա ի՞նչ անեն, չասե՞ն, խաբե՞ն, ասեն, որ բալանսավորված քաղաքականություն են վարելու՞։ Դա էն աստիճանի ոչ աուտենտիկ կլինի, որ շատ ավելի վատ հետևանք կունենա, քան ուղիղ ու անկեղծ խոսելը։ Դե կներեք, որ քանդում են ձեր հորինած հեքիաթը, իրենք դրանում մեղավոր չեն, ձեր հեքիաթն ա մեղավոր, գնացեք ձեր հեքիաթը խմբագրեք, ոչ թե Բալասանյանի ոտքը բոթեք։

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ իշխանությունն ասի, թե քաղաքում գազազած բորենի է շրջում, մեր էս վերլուծագանգերը հերքեն, և երբ տեսախցիկը ֆիքսի էդ բորենուն, նրանք ասեն, թե սա ձեռնտու էր միայն իշխանությանը, որովհետև սրանով հաստատվեց, որ իրենք ճիշտ էին ասում։ Բա որ հաստատվեց, բա փախեք դմբոներ, էդ բորենին առաջինը ձեզ նման դատարկագլուխներին ա ուտելու, կանգնել վզներդ եք քորում»,- գրել է Եղոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ