Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է, Գյումրի-Մարմաշենը, Կեչուտ-Գնդեվազը՝ դժվարանցանելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Սիսիան-Կապան, Կապան-Երևան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։

Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կեչուտ-Գնդեվազ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ