![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է լինի միութենական պետության կազմում:
«Ես Տաշիր Սամոյի աջակցից այլ բան չէի էլ ակնկալում։ Հիշո՞ւմ եք, որ ասում էի՝ անկախություն չի լինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չհաղթի, հենց սրա համար էի ասում»,- գրել է Պապոյանն ու հրապարակել Վիտալի Բալասանյանի հայտարարությունը:
![]()