![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը պատասխանել է մի շարք գործիչների, այդ թվում՝ Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանն այն մասին, թե Հայաստանը պետք է լինի միութենական պետության կազմում:
«Ա՛յ ջեբկիրներ, միութենական պետությո՞ւն եք ուզում, խելքներդ հացի հե՞տ եք կերել: Եկել, Հայաստանում դիրքավորվել եք որպես տրոյական ձիեր ու ուզում եք, որ Հայաստանի ճակատագիրը որպես մանրադրամ նետեք ուրիշի ոտքերի տա՞կ:
Խոսել չգիտեք, չխոսել էլ չգիտե՞ք»,- ասել է Կոնջորյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()