![]()
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որը կազմակերպել էր ՆԳՆ մշակույթի կենտրոնը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն իր ելույթում անփոխարինելի համարելով կանանց դերը նախարարության և ենթակա ծառայությունների կայացման ու զարգացման գործում՝ ընդգծել է, որ նրանք բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով են իրականացնում իրենց մասնագիտական առաքելությունը՝ պատվով հաղթահարելով ծառայության բարդություններն ու մարտահրավերները:
Արմեն Մկրտչյանը վստահեցրել է, որ կանանց ներկայությունը ոչ միայն էապես բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, այլև յուրահատուկ հավասարակշռություն է հաղորդում աշխատանքային առօրյային՝ ապահովելով ներդաշնակ մթնոլորտ:
Տոնական համերգն ուղեկցվել է գեղեցիկ կատարումներով՝ ներկաների օրը վերածելով գարնանային գեղեցիկ տոնի։
Սիրված երգերն ու պարային համարները տոնական բարձր տրամադրություն են պարգևել ՆԳՆ կին աշխատակիցներին՝ եզրափակելով արդեն ավանդույթ դարձած ջերմ միջոցառումը։
![]()