Ճամբարակի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 8-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճամբարակի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ