«ԱՄԷ-ն առաջին անգամ հարվածել է Իրանին». #Ynet

ԱՄԷ-ն Դուբայում երեկվա աշտարակի վրա հարձակումից հետո առաջին հարվածն է հասցրել Իրանին, որի թիրախը աղազրկման գործարաններն էին, հայտնում է իսրայելական Ynet լրատվական կայքը։

Հրատարակությունը գրում է, որ Իսրայելը այս հարձակումը դիտարկում է որպես ռեժիմին ուղղված ազդանշան: ԱՄԷ պաշտպանության նախարարությունից այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն եղել:

Գործակալությունը միայն հաղորդել է բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի խոցման մասին, որոնցից մի քանիսը ընկել են երկրի տարածքում: Իրանի հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ