Դուբայից և Աբու Դաբիից իրականացվել է դեպի Օման ՀՀ ևս 54 քաղաքացու տեղափոխում. Մասկատ-Երևան թռիչք է սպասվում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 8-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 54 (համապատասխանաբար՝ 15 և 39) քաղաքացու անվճար տեղափոխումն Օման:

ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան:

Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:

Մարտի 8-ի առավոտյան դրությամբ՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցված է 95 քաղաքացի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ