![]()
Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի համար անհասկանալի է՝ ինչպես կարելի է տարածաշրջանային այս լարված իրավիճակում քարոզարշավով զբաղվել։ Բացի այդ՝ նա կարծում է, որ Հայաստանը պետք է լինի միութենական պետության կազմում:
«Ես շատ խիստ կասկածում եմ, որ այստեղ ընտրություններ է լինելու, որովհետև վիճակը միջազգային, ընդհանրապես, մեր տարածաշրջանում կատաստրոֆիկ, ծայրահեղ ծանր վիճակ է։ Խաղաղությունից են խոսում, բայց հիմա որեւէ փաստաթուղթ չի գործում։
Հայաստանի իշխանությունները խոսում են մի թղթի կտորի մասին, սակայն դա անգամ հուշագիր չէ, ընդամենը թղթի կտոր է։ Մոտ ժամանակներս քարտեզը քաղաքական փոխվելու է, հիմա նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, նշանակությունը, իմացան, որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են։
Հայաստանն Իրանի հետ պետք է շատ լավ հարաբերություններ պահի ու մենք պիտի լինենք Միութենական պետությանկազմում։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ, բայց այնպես, ինչպես եղել է Խորհրդային միությունը»,-հայտարարել է Բալասանյանը։
![]()