![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից մեկն ու մեկնաբանել այն:
«Ուրեմն հանդիպում են մի անգամ Հայաստանը, Քաթարն ու Քուվեյթը։ Դե զրուցում են դեսից֊դենից, խոսքը հասնում ա Իրանում պատերազմին։ Հայաստանն ասում ա` Քաթար ու Քուվեյթ, ես ձեզանից տարածքով մեծ եմ, հեսա «եվրոպացիների ու ԱՄՆ֊ի հետ իմ ձայնը լսեցնել կտամ ու կասեմ ՍՏՈՊ, էս ու՞ր եք տանում»։ Քաթարն ու Քուվեյթը սենց շվարած իրար են նայում ու զանգում Բահրեյնին, որ պատմեն էս խոսակցությունը։
Վերջ։
Վերևից երեք խնձոր չի ընկնելու, որովհետև սա հեքիաթ չէր, ոչ էլ անեկդոտ, այլ` իրական առաջարկ Հայաստանը 10 տարի ղեկավարած մարդուց»,- գրել է Եղոյանը:
![]()