![]()
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում գտնվող «Ռամադա» հյուրանոցի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել՝ 10-ը։
Այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Իսրայելական զինվորականները մարտի 8-ի վաղ առավոտյան հարվածել են հյուրանոցին։
Reuters գործակալության տվյալներով՝ սա Իսրայելի կողմից Բեյրութի կենտրոնական հատվածում իսրայելական առաջին հարվածն է անցյալ շաբաթ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ թիրախավորել են Լիբանանի «Ղոդս» ուժերի՝ Բեյրութում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ճյուղի, հիմնական հրամանատարներին։
Իսրայելցի զինվորականները պնդում են, որ հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկել «քաղաքացիական անձանց վնասը նվազագույնի հասցնելու համար»։
![]()