Կանայք այլևս զգալի ծավալով ինտեգրված են մեր հասարակական-քաղաքական կյանքի տարբեր կարևոր ոլորտներում. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:

Եթե նախորդ տարիներին մենք խոսում էինք կանանց դերն ու ներգրավվածությունը պետական կառավարման և հասարակական-քաղաքական կյանքի այլ ոլորտներում մեծացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի անհրաժեշտության մասին, այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ դա արդեն իրողություն է:

Կանայք այլևս զգալի չափով ու ծավալով ինտեգրված են մեր հասարակական-քաղաքական կյանքի տարբեր կարևոր ոլորտներում` ստանձնելով պատասխանատու որոշումներ կայացնողի դերը:

Այս գործընթացը շարունակական է, և արդեն ձևավորված հիմքերը թույլ են տալիս վստահորեն առաջ շարժվել՝ ամրապնդելով կանանց դերակատարությունը հանրային կյանքի տարբեր մակարդակներում: Կարևոր է, որ այսօր կանայք հանդես են գալիս ոչ միայն որպես մասնակցող, այլև նախաձեռնող ուժ՝ լիարժեք իրացնելով իրենց ներուժը և նպաստելով երկրի զարգացմանը:

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ` շնորհակալությունս եմ հայտնում ձեր նվիրվածության ու մշտապես ցուցաբերվող նախաձեռնողականության համար և մաղթում ջերմություն, երջանկություն ու անկոտրում կամք ձեր բոլոր նախաձեռնություններում:

Շարունակեք աշխարհը լցնել սիրով և ջերմությամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ